ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այժմ մարտերը շարունակվում են Արցախի հյուսիսում ու հարավում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին մեկ օրվա ընթացքում հակառակորդի կրած կորուստները։

«113 մահացած, 200 վիրավոր, 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ։ Հակառակորդն անդադար փորձում է ինչ–որ գործողություններ կատարել։ Մեր ԶՈՒ–ն ոչ միայն պաշտպանվում է, այլ նաև համապատասխան քայլեր անում»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ այժմ մարտեր են շարունակում ընթանալ Արցախի Հանրապետության հյուսիսում ու հարավում։

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 151 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան