ՀՖՖ–ն չի խնդրի, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին ու ակումբներին առանձնացնեն

Հայաստանը չի պատրաստվում հայկական հավաքականների ու ակումբների խաղերի հարցով դիմել ՈւԵՖԱ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր չէ ՈւԵՖԱ–ին (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) խնդրել, որ Եվրագավաթների և միջազգային խաղերի ժամանակ առանձնացնեն հայկական և թուրքական հավաքականներին ու ակումբներին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

«ՀՖՖ–ն ներկա պահին ՈւԵՖԱ–ին նման խնդրանքով դիմելու մտադրություն չունի», – գրված է գործակալության հարցման պատասխանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան