Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան

Премьер-министр Никол Пашинян представил план развития Армении до 2050 года (21 сентября 2020). Еревaн
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել ռուսական լրատվամիջոցնմերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Արցախ։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Совет Безопасности ООН проводит заседание по Ближнему Востоку (20 ноября 2019). Нью-Йорк
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին

Անդրադառնալով օդային սահմանների անվտանգության հարցին ՝ նա նշեց, որ Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի իր օդային անվտանգությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել