ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik.Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
«Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:
Այս պահին մարտական գործողություները շարունակվում են բոլոր ուղղություններով:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։
Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։
Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել