Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

Ի տարբերություն 2016–ի Ապրիլյան պատերազմի, այս անգամ միջնորդները գործ ունեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի հետ։ Նման կարծիք այսօր հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Քառօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց, և հրադադար կնքվեց` արդյոք այս անգամ կան նման ազդակներ։

Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան

«2016 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ–ն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին։ Այժմ ՌԴ–ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ։ Ես չգիտեմ, թե որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան