Արցախի ՄԻՊ–ը մահացած ու վիրավոր քաղաքացիների մասին նոր տեղեկություններ է հրապարակել

Տուժած քաղաքացիների թիվն ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը. մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 7 անձ, 50-ից բարձր` 15 անձ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում ներկայացրել է սեպտեմբերի 27-29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունների հետևանքով հայկական կողմի կրած վնասներն ու մարդկային կորուստները։

Հայկական զինուժը ոչնչացրել է հակառակորդի ծանր հրետանային «ՏՕՍ-1Ա» համակարգը

Զեկույցի համաձայն` Արցախում Ադրբեջանի հարձակումների հետևանքով սպանվել է 4 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` 9 տարեկան երեխա, 1-ը` 24 տարեկան, երկուսը` 60 և 70-ամյա կանայք:

Մանկահասակ երեխան և երկու կանայք սպանվել են իրենց տան բակում, երիտասարդը` գյուղի ճանապարհին:

Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 30 քաղաքացի, որից 23-ը արական, 7-ը` իգական սեռի։ Նրանցից 22-ը վիրավորումը ստացել են իրենց տանը կամ տան մոտակայքում արկի պայթյունի հետևանքով։

Ընդ որում, երկու դեպքում արկը պայթել է բազմաբնակարան շենքի բակում։

«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին

6 քաղաքացի վիրավորում են ստացել համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս` մարդատար ավտոմեքենայի թիրախավորման և խոցման հետևանքով, 2-ը` հասարակական այլ վայրում:

Բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում. Կիրակոսյանը` ՄԻԵԴ–ի կայացրած որոշման մասին

Տուժածները հիմնականում վիրավորում են ստացել ձեռքերի, ոտքերի հատվածում ու դեմքին` բեկորային հարվածների ձևով:

Նրանցից 10-ը վիրավորվել են Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում, 1-ը` Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, 3-ը` Թաղասեռ համայնքում, 1-ը` նույն շրջանի Վարդաշատ համայնքում, 5-ը` Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, 1-ը` Սպիտակաշեն համայնքում, 4-ը` Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքին հարակից հատվածում, 2-ը` Ն.Հոռաթաղ համայնքում, 1-ը` նույն շրջանի Մադաղիս համայնքում, 2-ը` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

Տուժած քաղաքացիների թիվն ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը. մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 7 անձ, 50-ից բարձր` 15 անձ:

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հիշեցնում է, որ տվյալները վերջնական չեն, փաստահավաք առաքելությունը շարունակում է:

«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին

Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ բացի վիճակագրական տվյալներից, ներկայացնելու է նաև փաստական ու իրավական վերլուծություն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան