ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին թշնամին ավիառումբերով ռմբակոծում է Մարտակերտը, որի հետևանքով երեք մարդ է զոհել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Թշնամին թիրախավորել է Մարտակերտը և կրակում է քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Ցավոք, ունենք երեք զոհ և վիրավորներ»,–ասաց Պողոսյանը։
Նա հայտնեց նաև, որ այս պահին ճշտվում են զոհերի տվյալները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացածներից երկուսը կին են, մեկը` տղամարդ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել էին 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան