ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik.«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հուզիչ գրառում է կատարել Facbook սոցցանցի իր էջում։
Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառու մի կին 5000 դրամ է նվիրաբերել բանակի համար։
«Սիրելի հայորդիներ, ներեցեք, որ գումարս քիչ է»,–իր նամակում գրել է կինը։
Հիմնադրամի տնօրենին շատ է հուզել այս քայլը։ Նա պատմել է, որ կինն այսօր է «Հայաստան» համահայկական հիմնադրամ այցելել ու անձամբ տարել գրությունը։
«Մեր ժողովուրդն անպարտելի է... Տատիկ ջան։ Էսպես հուզված չկամ դեռ»,- եզրափակել է Արշամյանը։
Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ նաև, որ մի խումբ թոշակառուներ իրենց մեկ ամսվա թոշակն են փոխանցել հայոց բանակի կարիքների համար բացված հիմնադրամին: