Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի լիակատար և անհապաղ դադարեցումը և իրավիճակի կայունացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է` Ռուսաստանը Երևանին և Բաքվին հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել դիմակայության դեէսկալացիայի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ երկխոսությունը վերսկսելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն լրջորեն մտահոգված է ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի լայն կիրառությամբ:

«Կողմերին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել: Հուսով ենք, որ բոլոր գործընկերները ձեռնպահ կմնան ապակառուցողական հայտարարություններից և քայլեր կձեռնարկեն, որպեսզի հակամարտող կողմերին համոզեն դադարեցնել կրակը և վերադառնան բանակցություններին», - ասել է Լուկաշևիչը:

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամբողջական և անհապաղ դադարեցումն ու իրավիճակի կայունացումը:

Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։