Վարդենիսի վրա հարձակումից հայկական զինուժը կորուստներ չունի. ՊՆ

ՀՀ ՊՆ ներկայալշցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց Վարդենիսում տեղի ուենցած հարձակումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Վարդենիսի մարտական դիրքերի նկատմամբ կիրառված օդուժի հարձակումից մարդկային կորուստներ այս պահին չունենք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայալշցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերը շարունակվում են։ Ինչպես նշեց ՊՆ–ն` սպասեք հուժկու պատասխանի»,– ասաց Հովհաննիսյանը։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։