ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հակառակորդի հերթական կորստի մասին։
«Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր` ինչպես հայկական ԶՈւ–ի ճշգրիտ հարվածով ոչնչանում են հակառակորդի մարտական դիրքերն ու զրահատեխնիկան։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։