Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական զոհի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Վարդենիսի վրա Ադրբեջանի հարձակումը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք: Այս մասին Тwitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«ԼՂՀ–ի դեմ ագրեսիայի երրորդ օրը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի տարածքի` Վարդենիս քաղաքի վրա` օգտագործելով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, պատճառելով քաղաքացիական զոհեր: Այս գործողությունը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք»,– գրում է ԱԳ նախարարը։

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի տարածքի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։