Համավարակի պատճառով հայկական պատվիրակությունը ՌԴ չի մեկնի

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել հայկական պատվիրակության այցը չեղարկելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հայկական պատվիրակությանը ՌԴ գործուղելու որոշումը։ Նոր որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը», - ասված է որոշման մեջ:

Sputnik Արմենիային կառավարությունից հայտնեցին, որ պատվիրակության գործուղման չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով։

Հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 14-18-ը Իրկուտսկում: Պատվիրակությունը պետք է գլխավորեր հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ