Միքայել Հարությունյանն ուզում է գալ Հայաստան ու մեկնել Արցախ

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, որը գտնվում է հետախուզության մեջ, դիմել է ՀՀ ղեկավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ: Այս մասին 168.am-ին ասել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ

Հարությունյանը նշել է, որ դեռ պատասխան չի ստացել։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Սակայն 2018 թվականին Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել Հարությունյանի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Նշենք, որ նախկին նախարարը նաև ՌԴ քաղաքացի է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ