Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է հակամարտության սրմանն ու երկու կետ առանձնացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակին և հայտարարությամբ լուծման իր տարբերակն առաջարկել։ Նրա խոսքով` հայկական կողմի համար պահի հրամայականն է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումը։

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ հանդիպումներ են ընթանում

Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ պետք է Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում անհապաղ վերսկսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։