«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել` պատմելով, թե ինչպես է ԱՆվտանգության խորհրդի նիստից հետո կամավորների մեքենաների շարասյունը տեսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` պատմելով, որ երեկ Անվտանգության խորհրդի նիստի վերջին 30 րոպեն անցել է ավտոմեքենաների շչակների ձայների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից:

Փաշինյանն ասում է, որ նիստից հետո պատուհանից նայել ու տեսել է, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության հրապարակի գորգի շուրջ, այդ թվում` մի քանի ավտոբուսներ:

«Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում: Սկզբից մտածեցի` հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ»,–գրել է նա։

Պարզվել է՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ: Փաշինյանն ասում է, որ այս հզոր ժողովրդին հնարավոր չէ հաղթել:

Նշենք, որ կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր հետո։ Այժմ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Ի դեպ, կամավորների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև կանայք։

Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել