Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Առաջնագծում կողքի կողքի հակառակորդի դեմ պայքարում են բոլորը` հասարակ գյուղացուց մինչև պաշտոնյաների զավակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմեբրի – Sputnik. Որպես կամավորներ առաջնագիծ են մեկնում նաև հայաստանյան մի շարք նախարարների որդիներ։ Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ

«Հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով հայ ժողովուրդ»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր հետո։ Այժմ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Ի դեպ, կամավորների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև կանայք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ՄԻԵԴ-ն անմիջապես արձագանքել է Հայաստանի ներկայացրած դիմումին

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 49 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։