ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ` Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կկազմակերպի ապաստարաններում մարդկանց սննդով ապահովելու գործընթացը։
«Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ»,– գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի տիկինն Արցախ է մեկնել սեպտեմբերի 27-ին` ադրբեջանական հարձակումից ժամեր անց։
«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ