Sputnik Արմենիան DDoS հարձակման է ենթարկվել

Չնայած գործադրած ջանքերին, նրանց այդպես էլ չի հաջողվել կոտրել կայքի անվտանգության համակարգը։ Sputnik Արմենիայի տեխնիկական անվտանգության թիմը հետ է մղել հարձակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.Sputnik Արմենիա լրատվական գործակալության կայքը DDoS հարձակման է ենթարկվել։

Այսօր օրվա ընթացքում տևական ժամանակ կայքը դժվարությամբ էր գործում, որոշակի ուշացմամբ էր արձագանքում հրահանգներին։ Ինչպես հետագայում պարզվեց, պատճատը հաքկան հարձակման փորձն է եղել։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Այդուհանդերձ, չնայած գործադրած ջանքերին, նրանց այդպես էլ չի հաջողվել կոտրել կայքի անվտանգության համակարգը։ Sputnik Արմենիայի տեխնիկական անվտանգության թիմը հետ է մղել հարձակումը։

Հիշեցնենք` Արցախում ռազմական գործողությւններին զուգահեռ ադրբեջանցի հաքերները պատերազմ են հայտարարել նաև հայկական վիրտուալ տարածքին։ Արդեն երկու օր է` ինչ հայկական կայքերը պարբերաբար հարձակման են ենթարկվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։