ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։
«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:
«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին
Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում: