ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Եկել ենք տեսնելու, թե անդենական աշխարհն ինչի է նման, պարզվում է`շատ հրաշալի վիճակ է. Facebook–ի պաշտոնական էջում հրապարակած տեսանյութին կից հումորային գրառում է արել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Օրերս հակառակորդն ապատեղեկատվություն էր տարածել, թե Թալիշում զոհվել է հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։
«Ահա մեր հրամանատարը ողջ և առողջ «էն աշխարհից»»,– շարունակել է Բագրատ սրբազանն ու նշել, որ հիմա փոխգնդապետ Բաբայանը Տավուշում է։
Սրբազանն որոշել է տեսանյութը հրապարակել հերթական անգամ ապացուցելու, թե ինչպիսի կեղծիքով լի տեղեկատվությամբ են Ադրբեջանում փորձում սնել իրենց ժողովրդին։
Միքայել Հարությունյանն ուզում է գալ Հայաստան ու մեկնել Արցախ
«Հրամանատար ջան, ինչպե՞ս ընդունեցիք Ձեր` Թալիշում զոհվելու լուրը»,– հարցնում է Տավուշի թեմի առաջնորդը։
«Հեգնանքով»,– ժպիտով պատասխանում է հրամանատարն ու վստահորեն ավելացնում`ուժեղ ազգ ենք, հաղթելու ենք և հաղթում ենք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։