Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի լիակատար ոչնչացմամբ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ խոսնակը համոզված է, որ այս անգամ Ադրբեջանը ջախջախիչ պարտություն է կրելու, և մեծ կորուստներ է ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արաատ Միրզոյանի դիտարկմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորուստները վերականգնելու համար Ադրբեջանից երկար ժամանակ կպահանջվի: Միրզոյանը նման կարծիք է հայտնել Facebook-ի իր էջում արված գրառման մեջ:

Ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու»,- գրել է նա։

Միրզոյանը միաժամանակ նշել է, որ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չէ, և իր խոսքը եզրափակել սոցցանցերում արդեն լայն տարածում գտած #Հաղթում_ենք հեշթեգով:

ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։