«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում փոփոխություններ չկան. մամուլի ծառայություն

Ռազմական դրության պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս պահին չի փոխել աշխատանքային գրաֆիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով՝ առանց փոփոխությունների։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Այս պահին օդանավակայանի աշխատանքում ոչ մի փոփոխություն նախատեսված չէ։ «Զվարթնոցն» աշխատում է սովորական ռեժիմով, թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի», - նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` օդանավակայանն ինքնաթիռներն ընդունում և ճանապարհում է սովորական ռեժիմով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Հայկական ԶՈւ–ն հաջողություններ է արձանագրել Ասկերան–Մարտունի հատվածում. Քոչարյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Հրետանու կիրառության խտությունն աննախադեպ է. մեր հրետանավորները փայլում են

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Կամիկաձե» ԱԹՍ-ն` Մարտակերտի վրա. տեսանյութ