Զինծառայողներից մեկը չի զոհվել. ՊՆ–ն ներողություն է հայցում սխալի համար

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողը վիրավորվել է, ոչ թե մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ՊԲ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ:

«Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Ադրբեջանը ևս 10 տանկ է կորցրել. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ 

Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանի ՔԿ–ն քրգործ է հարուցել