Երևանը մտադիր չէ ՀԱՊԿ–ին դիմել աջակցության համար. ՌԴ–ում ՀՀ դեսպան

Հայաստանը մտադիր չէ Արցախի հարցով աջակցության համար դիմել ՀԱՊԿ–ին, հայտարարել է ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik.  Հայաստանը դեռ չի դիմի ՀԱՊԿ–ին Արցախի հարցով աջակցություն ստանալու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

 «Ոչ, մեր կառավարության օրակարգում նման ծրագրեր չկան», – հայտարարել է Տողանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԼՂՀ–ում ստեղծված իրավիճակի հետ կապված Երևանը նախատեսում է օգնության հարցով դիմել ՀԱՊԿ–ին։

Երևանը Մոսկվային չի դիմել և արտաքին միջամտության անհրաժեշտություն չի տեսնում։

Միևնույն ժամանակ Հայաստանը կարող է դիմել Ռուսաստանին զենքի մատակարարման համար, սակայն դեռ այդ մասին խոսք չկա։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Իրավիճակը, ըստ դեսպանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների  (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) արագ միջամտություն է պահանջում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. տեսանյութը` շուտով

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։