Ո՞ր դեպքում 18-55 տարեկան տղամարդիկ կարող են մեկնել Հայաստանից

Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը սահմանափակում է տղամարդկանց ելքը երկրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից մեկնելու ցանկություն ունեցող 18-55 տարեկան տղամարդիկ պետք է զինկոմի թույլտվություն ունենան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին  ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ համաձայն  27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման հայտարարված է մինչև 55 տարեկան անձանց զորակոչ, ՀՀ  արական սեռի 18-55 տարեկան քաղաքացիների ելքը թույլատրվում է միայն տարածքային զինկոմների գրավոր թույլտվությամբ»,–նշված է պատասխանում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Գորիսի և Վարդենիսի հիվանդանոցներում ծավալվել են միջանկյալ տարհանման կետեր. Թորոսյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք