Մահացել է Վլադիմիր Մուսայելյանը՝ Բրեժնևի անձնական լուսանկարիչը

Լեոնիդ Բրեժնևի ամենահայտնի կադրերն արել է 60 տարի ՏԱՍՍ-ում աշխատած ֆոտոլրագրողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. 81 տարեկան հասկանում մահացել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանը, որը 14 տարի եղել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը։

Ձկնապուր Բրեժնևին և պաղպաղակ Պուտինին. Կրեմլի խոհարարի համար լավաշն ամենաօգտակար հացն է

«Մեր լուսանկարչական աշխարհում անդառնալի կորուստ է եղել։ Կյանքից հեռացել է տաղանդավոր թղթակից ու մեծատառով մարդ Վլադիմիր Մուսայելյանը։ Չեմ հանդիպել մարդու, որը կարող է նրա մասին որևէ վատ բան ասել»,- գրել է ֆոտոլրագրող Անատոլի Խրուպովը Facebook-ի իր էջում։

Մուսայելյանը գրեթե 60 տարի աշխատել է ՏԱՍՍ-ում։ Այդ ընթացքում նա լուսանկարել է առաջին տիեզերական անձնակազմերի պատրաստությունը, հրթիռների գործարկումը, Բայկոնուրի կառուցումը։

1982 թվականին Բրեժնևի մահից հետո Մուսայելյանը լուսանկարել է պետության այլ առաջին դեմքերի՝ Անդրոպովին, Չեռնենկոյին, Ռիժկովին, Լուկյանովին, Լիգաչովին և այլ մարդկանց։ Լուսանկարել է ՌԴ ու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հավաքները։

Նա բազում մրցանակներ է ստացել, իսկ 2019 թվականին արժանացել է նախագահական Պատվո շքանշանի՝ «հայրենական լրատվամիջոցների զարգացման մեջ մեծ ներդրումի ու երկար տարիների արդյունավետ գործունեության համար»։

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ