Ռուսաստանաբնակ հայերը հավաքվել են ու Արցախի բնակչությանն օգնելու հարցեր լուծել

Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ռուսաստանի հայերի ջանքերի և ներուժի միավորումը, ելույթ է ունեցել նաև Արա Աբրահամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան և նորնախիջևանյան թեմի, Ռուսաստանի հայերի միության և հայկական համայնքային այլ կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի, երիտասարդական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հիմա պետք է դադարեցնել կրակը». Պեսկովը` ղարաբաղյան իրադրության մասին

Դեսպան Վարդան Տողանյանը, ներկայացնելով հանրապետությունում տիրող իրավիճակը և միջազգային մակարդակով կատարված աշխատանքները, կարևորել է Ռուսաստանի հայերի ջանքերի և ներուժի միավորումը, գործունեության առանցքային ուղղություններով գործողությունների համակարգումը:

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում լուծվել են աշխատանքների կազմակերպման և իրականացման, այդ թվում՝ Արցախի բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցերը:

Ամենօրյա ձևաչափով համակարգման աշխատանքները կշարունակվեն դիվանագիտական ներկայացուցչությունում:

«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ