Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միությունը ռազմական տրանսպորտ կխնդրի կամավորներին  պատմական հայրենիք տեղափոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъем» Telegram ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ շուրջ 20 հազար ռուսաստանցի հայեր հավաքվել են` որպես կամավոր Արցախ մեկնելու համար։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ ծրագրված ակցիա է։ Նրանք ուզում են, որ Արցախում ոչ մի հայ չլինի։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ չկան, նույնիսկ մարդասիրական օգնություն ուղարկել հնարավոր չէ։ Այժմ մեզ մոտ մի գիշերվա ընթացքում 20 հազար կամավորից բաղկացած ցուցակ է կազմվել», – ասել է Աբրահամյանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ռազմական տրանսպորտ կխնդրի մարդկանց Հայաստան ուղարկելու համար։

Աբրահամյանը հավելել է նաև, որ հայերի միությունը հակամարտությունը կանգնեցնելուն օգնելու խնդրանքով դիմելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Երեկ մենք ժողով ենք ունեցել, մի քանի կետ ենք ընդունել, այդ թվում` դիմել նախագահին (Վլադիմիր Պուտինին,–խմբ.), բոլոր կառույցներին և խնդրել անհապաղ կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի Ռուսաստանն օգնի կանգնեցնել հակամարտությունն ու մարդասիրական և այլ օգնություն ցուցաբերի»,– նշել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

ՊԲ-ն զոհերի նոր ցանկ է հրապարակել

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Հիմա պետք է դադարեցնել կրակը». Պեսկովը` ղարաբաղյան իրադրության մասին