Պսակադրություն Ստեփանակերտում. հյուրերը զինվորական հագուկապով են եղել

Ռազմական գործողությունները Գարեգինին ու Օֆելյային չեն վախեցրել, և նրանց կյանքի ամենակարևոր որոշումը կյանքի կոչելու օրը չի փոխել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Ստեփանակերտում պսակադրության արարողություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Հանրային հեռուստատեսության հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը։

«Հարսանիք՝ պատերազմի ժամանակ։ Արցախում դա նոր բան չէ: Ազատամարտիկներից շատերն են իրենց կյանքի ամենապատասխանատու քայլը հենց պատերազմի օրերին կատարել: Սկսված պատերազմը Գարեգինին ու Օֆելյային չի կանգնեցրել, և կյանքի ամենակարևոր որոշումը կյանքի կոչելու ժամանակացույցը չի փոխել: Որոշված ժամին եկել են եկեղեցի»,–նշեց Ծովինարը:

Նրա խոսքով` հյուրերն էլ տոնական զգեստների փոխարեն զինվորական հագուկապով են եկել։ Խոստացել են քեֆ֊ուրախությունը հաղթանակի հետ նշել։

Գարեգին Բ–ն կմեկնի Արցախ. Պարգև արքեպիսկոպոս

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ