ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ժամը 20:00-ին, հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:
Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի