«Նոր պատերազմը պետք է կանխել». ԵՄ–ն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին

Տարածաշրջանային բոլոր ուժերը, անկախ նրանից, թե հակամարտության որ կողմին են աջակցում, պետք է նպաստեն Արցախում իրավիճակի ապառազմականացմանը, հայտարարել է Սթանոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ–ն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին` կոչ անելով ձեռնարկել հնարավոր ամեն բան` նոր պատերազմը կանխելու և ապահովելու համար քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դմիտրի Մեդվեդև

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին անել հնարավոր ամեն բան` նոր պատերազմից խուսափելու համար», – ասել է նա։

Սթանոն նաև կոչ է արել խուսափել ցանկացած օտարերկրյա միջամտությունից։

Նրա խոսքով` տարածաշրջանային բոլոր ուժերը պետք է նպաստեն Արցախում իրավիճակի ապառազմականացմանը և ընդգծել, որ ԵՄ–ն շփումներ կհաստատի բոլոր կողմերի հետ Արցախում հակամարտության սրացումը կանխելու համար։