Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Հավաքվածները երգում են ծննդյան երգն ու երեխային տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։
Sputnik

Ստեփանակերտի ապաստարաններից մեկում նշել են 6–ամյա Արմենի ծննդյան օրը։ Տեսանյութն իր էջում հրապարակել է Աշոտ Գաբրիելյան անուն–ազգանունով օգտատերը։ «Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների է արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի»,–գրել է օգտատերն ու հավելել, որ ապաստարանում եղած մոմերով փորձել են երեխային ծննդյան թիվը ստանալ`
2+4=6:

Արցախից ժամանած երեխաներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները չտարածել. Բաթոյան

Կոնֆետների և փոքր քաղցրեղենի վրա դրված մոմերով հավաքվածները երգում են «Happy birthday» երգն ու երեխային ծննդյան տոն պարգևում։ Իսկ փոքրիկ տղան, շատ լուրջ դեմքով մոտենում է և, գուցե խաղաղության երազանքը սրտում, փչում իր արտառոց ծննդյան օրվա մոմերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։