Կհաջողվի՞ ռուսական գազը փոխարինել ամերիկյանով

«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Փորձագետները քննարկում են ռուսական գազն ամերիկյան հեղուկ բնական գազով (ՀԲԳ) փոխարինելու հավանականության հարցը։
Sputnik

Ալեքսանդր Սոբկո, ՌԻԱ Նովոստի

Վերջին շրջանում «Հյուսիսային հոսք-2»–ի շինարարության ավարտի հետ կապված խնդիրների ֆոնին ԶԼՄ–ներում ավելի հաճախ է լսվում հետևյալ կարծիքը. «Առանց ռուսական մատակարարումների Եվրոպան ավելի շատ կվճարի ամերիկյան թանկարժեք ՀԲԳ–ի համար»։

Էրդողանի «գազային հեղափոխությունը»․ փորձագետը ցույց է տվել բլեֆի և իրականության սահմանը

Այս դրույթի քննադատները ծիծաղում են և ասում` նույն ամերիկյան ՀԲԳ–ն եվրոպական գազի բորսայում վաճառվում է նույն գնով (իսկ այսօր ընդհանրապես գերցածր), որ գնով վաճառվում են մյուս գազերը։

Ո՞վ է ճիշտ։ Կյանքը, ինչպես միշտ, ավելի բարդ է, քան հասարակ սխեմաները։ Առաջարկում ենք պարզել։

Սկզբում հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2»–ը, մեծ հաշվով, կառուցվում է ուկրաինական տարանցման մեծ մասը փոխարինելու համար, քանի որ ապագայում ռուսական գազի արտահանման (վերջին տարիների «ստանդարտ» 200 մլրդ խմ–ի համեմատ) զգալի աճ ակնկալել չարժե։ Բացի այդ, ուկրաինական տարանցումը (համենայն դեպս առայժմ) թույլ է տալիս ներկայիս ծավալներից ավելի շատ տեղափոխել։ Այդ պատճառով թվում է, թե պահանջարկի և առաջարկի հավասարակշռության տեսանկյունից ոչինչ չի փոխվի։

Նավթային կոլապս. խոշոր ընկերությունները սնանկացման հայտեր են ներկայացում

Ավելին`ուկրաինական տարանցման 4 տարվա համար վճարված է (տարեկան 40 մլրդ խմ), իսկ «Հյուսիսային հոսք-2»–ը 55 մլրդ հզորություն կունենա։ Այսինքն` մտորումների ներկա փուլում «Հյուսիսային հոսք-2»–ի կառուցման ավարտից հիպոթետիկ հրաժարումն ընդմիշտ կամ որոշ ժամանակով կհանգեցնի միայն «Գազպրոմի» ակնհայտ ֆինանսական կորուստների (չէ՞ որ շինարարության համար խոշոր գումարները պարզապես ստիպված կլինեն դուրս գրել), բայց չի օգնի ստիպել Եվրոպային ռուսական գազի փոխարեն գնել ամերիկյան ՀԲԳ–ն։

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

Այնպես որ եթե ելնենք այն դրույթից, որ ամերիկյան կողմը, դժվարություններ ստեղծելով «Հյուսիսային հոսք-2»–ի համար, մտադիր է իր ՀԲԳ–ի համար նոր նշաձող ստանալ (մոտ 50 մլրդ խմ գազ), դա մեկ բան է նշանակում` «Հյուսիսային հոսք-2»–ի արգելափակմանը պետք է հաջորդի ուկրաինական տարանցման դադարեցումը (էական չէ` ինչ պատճառով. խողովակի մաշվածություն, տարանցման մեծ սակագին, թե այլ հանգամանքներ)։

Նախ` ամեն դեպքում գազը (և ՀԲԳ–ն) կթանկանա, շուկայից 50 մլրդ խմ գազ հեռացնելը բավականին զգալի ծավալ է համաշխարհային առևտրի համար։ Իսկ բորսայի ավելի բարձր գները անխուսափելիորեն բարձր շահութաբերության կհանգեցնեն նաև ամերիկյան ՀԲԳ–ի վաճառքի դեպքում։

Երկրորդ` պետք է հիշեցնել, որ հեղուկ գազի իր ընթացիկ տարանցման շրջանակում ԱՄՆ–ն ամեն դեպքում երաշխավորված վճար է ստանում հեղուկացնելու համար։ Գլոբալ ցածր գնանշումներից տուժում են թրեյդերները։ Այսինքն` Միացյալ Նահանգները, մեծ հաշվով, անհրաժեշտություն չունի որևէ կերպ խթանելու ՀԲԳ–ի վաճառքը արդեն իսկ կառուցած գործարաններից։

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

Առավել կարևոր է ՀԲԳ–ի նոր պայմանագրեր կնքելը։ Բայց քանի որ հիմա ՀԲԳ–ի ամերիկյան ներմուծողները բախվել են մի իրավիճակի, երբ վառելիք չեն գնում, բայց վճարում են հեղուկացման պարտադիր գումարը (իսկ դա ՀԲԳ–ի վերջնական գնի շուրջ կեսն է), դժվար է որևէ մեկին համոզել, որ պայմանագիր կնքի նոր խմբաքանակների համար։ Իսկ չիրականացված նախագծերը շատ են։ Այստեղ էլ պետք կգար եվրոպական շուկան։

2020 թվականն այնպիսին, ինչպիսին կա. գազի գներ սահմանողը փոթորիկներն ու հրոսակներն են

Այստեղից էլ բխում է այն թվացյալ հակասությունը, որի մասին գրել էինք ամենասկզբում։ Այո, հիմա ամերիկյան ՀԲԳ–ն, ինչպես և ցանկացած այլ գազ, իսկապես ցածր գներով է վաճառվում, այդ թվում` Եվրոպայում։ Շուկայում ճգնաժամ է, բայց արտադրանքն ամեն դեպքում իրացնել է պետք, գործարաններն արդեն կառուցվել են, իսկ թրեյդերները պայմանագիր են կնքել «հեղուկացրու կամ վճարիր» պայմանով։

Մյուս կողմից Եվրոպան ևս պետք է հասկանա, որ ամերիկյան էժան գազն ավելցուկ է, որը այլ հանգամանքներում շատ արագ կգնան ասիական` հաճախ ավելի եկամտաբեր շուկաներ։ Երաշխավորված մատակարարումներ են ցանկալի. կնքեք երկարաժամկետ պայմանագիր և վճարեք ավելի շատ։

Այստեղ հարկ է նշել, որ ներկա պահին գազի գնագոյացման երեք հիմնական տարբերակ կա` սպոտային, նավթի հետ կապված և ամերիկյան ՀԲԳ–ի համար, որը հիմնված է ԱՄՆ–ի ներսում գազի գնի և հեղուկացման վճարի վրա։

Համարվում է, որ եթե շուկան վերադառնա նորմային, բորսայական գինը կլինի մոտ 200 դոլար 1000 խմ–ի դիմաց։ Գազի գները մոտավորապես նույնքան կլինեն նաև նավթի հետ կապված, երբ նավթը լինի մեկ բարելի դիմաց 50 դոլար։ Ամեն դեպքում հիմա «Գազպրոմն» արդեն գազի մեծ մասը ԵՄ–ում վաճառում է բորսայական գներով, այդ պատճառով պետք է կողմնորոշվել հենց այդ գներով, ոչ թե նավթի հետ փոխկապակցվածության։

Իսկ ի՞նչ գնով է մատակարարվելու ամերիկյան ՀԲԳ–ն։ Գինը կախված է ԱՄՆ–ում գազի (այն տատանվում է, և դա անորոշության հիմնական գործոնն է), հեղուկացման և Եվրոպա մատակարարման գնից։ Հաշվարկային մանրամասների մեջ չխորանալով` կարելի է խոսել 1000 խմ–ի դիմաց 220-270 դոլարի մասին։

Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել

Այլ կերպ ասած, եթե ի սկզբանե 2013 թվականին ամերիկյան ՀԲԳ–ն մյուս մատակարարումներից ավելի մատչելի էր թվում (այն ժամանակ նավթն ու հեղուկ գազն ավելի թանկ էին), ապա ներկայիս պայմաններում (էժանացած նավթ, ՀԲԳ–ի բարձր մրցակցություն) այն ավելի թանկ է ստացվում։

Եվս մեկ հարց։ Իսկ ինչո՞ւ Եվրոպան պետք է գնի հենց ամերիկյան ՀԲԳ–ն և ոչ թե Կատարինը կամ Ռուսաստանինը։ Առավել ևս, որ զարմանալի չի լինի, եթե առաջիկայում Կատարի գազի մի մասը վաճառվի բորսայական շուկայի գներով։

Եթե մի կողմ դնենք ԵՄ–ի և ԱՄՆ–ի հարաբերությունների հատուկ հարաբերությունների հետ կապված ասպեկտները, նման պատճառներ չկան։ ԵՄ–ն հավանական դեֆիցիտը կարող է լրացնել ցանկացած գազով։

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

Հնարավոր է` հիմա այդ պատճառով է խոսվում փոխարինման մասին. հենց ամերիկյան ՀԲԳ–ի (օրինակ` 10-20 մլրդ գազի կամ «Հյուսիսային հոսք-2»–ի հզորության 20-40 տոկոսի չափով) մի քանի տերմինալներ Գերմանիայում` խողովակաշարի շինարարության ավարտի թույլտվության փոխարեն։

Ամփոփենք։

Նախ` ռուսական գազի փոխարինումը ամերիկյան ՀԲԳ–ով հնարավոր է միայն երկու պայմանների միաժամանակյա կատարման դեպքում` «Հյուսիսային հոսք-2» նախագծի փակում և ուկրաինական տարանցման դադարեցում։ Այդ դեպքում ռուսական արտահանման սահմանափակումը կպահպանի գները գազի ամբողջ շուկայում։

Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

Երկրորդ` ամեն դեպքում ամերիկյան ՀԲԳ–ն ոչ թե մի քանի անգամ, այլ 10-30 տոկոսով թանկ կլինի շուկայի մյուս գազերից, հնարավոր է նաև` նույն գնի լինի. ամեն ինչ կախված է գազի ներամերիկյան գներից։ Սակայն ԱՄՆ–ից ՀԲԳ–ի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր կնքելու դեպքում Եվրոպան ստանձնում է ողջ ռիսկը` կապված ԱՄՆ–ում գազի ներքին գների հետ։

Միևնույն ժամանակ ամերիկյան էժան ՀԲԳ–ն (և մնացած բոլորը), որն այսօր տեսնում ենք Եվրոպայում, շուկայում գազի ավելցուկի հետևանք է. թրեյդերները այն վաճառում են, որպեսզի մասնակի փոխհատուցեն ամերիկյան ՀԲԳ–ի գնման պայմանագրերով նախատեսված վնասները: Իսկ եթե Եվրոպան երաշխավորված մատակարարումներ ցանկանա ԱՄՆ–ից, ստիպված կլինի վճարել ամերիկյան ՀԲԳ–ի գնագոյացման բանաձևով, իսկ հրաժարվել արդեն չի կարողանա։

Եվ վերջինը` սեփական ՀԲԳ–ն Եվրոպայի վզին փաթաթելով` ԱՄՆ–ն նախևառաջ մտածում է ոչ թե ընթացիկ մատակարարումների, այլ հեռանկարների մասին։ Խոսքը հեղուկացման նոր գործարանների և ՀԲԳ–ի մատակարարման երաշխավորված պայմանագրերով դրանց ապահովման մասին է։ Գործարանների կառուցումը տևում է շուրջ 4 տարի։ Իսկ հենց այդ ժամանակ կավարտվի Ուկրաինայի հետ գործող տարանցման պայմանագիրը։

«Գազային արմագեդոն». ի՞նչ է կատարվում համաշխարհային շուկայում