Հունաստանը պատրաստ է աջակցել ԼՂ–ում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հիշեցրել է, որ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել են Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին։ Հունաստանի ԱԳ նախարարը նման գրառում է արել Twitter-ի իր էջում՝ Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի երեկ կայացած հեռախոսազրույցից հետո։

Նկուղներում, բայց առանց օդային տագնապների․ ինչպես է անցել գիշերը Ստեփանակերտում

«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել են Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը: Դենդիասը դատապարտել է մարդկային կորուստները և պատրաստակամություն հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեսկալացիային ուղղված ջանքերին»,- նշվածէ գրառման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

«Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին». Արայիկ Հարությունյանը դիմել է բնակչությանը

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։