Հրապարակվել են Ադրբեջանի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները

Հակառակորդը շարունակում է զրկվել իր զինտեխնիկայից։ Հայկական կողմը հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարներն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում հակառակորդի խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարներ է հրապարակել։

«Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում»,–լուսանկարներին կից գրել է տեղեկատվական կենտրոնը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում