ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նոտարական պալատը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ անցնում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու (կազմելու) համար անհրաժեշտ է զանգահարել ՀՀ նոտարական պալատի հետևյալ հեռախոսահամարին՝ +374 43 555-772»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հեռախոսահամարը ևս հասանելի կլինի «7 օր, 24 ժամ» ռեժիմով։
Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։