Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դմիտրի Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է բոլոր հնարավորությունների` ԵԱՀԿ ՄԽ–ի և Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափի, օգտագործման անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ ղարաբաղյան խնդիրը ուժային լուծում չունի։ Այս մասին ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը գրել է «ВКонтакте» սոցցանցի իր էջում։

«Հիմա պետք է դադարեցնել կրակը». Պեսկովը` ղարաբաղյան իրադրության մասին

Մեդվեդևի խոսքով` կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

 «ԼՂՀ հակամարտության գոտում լարվածության նոր փուլը հերթական անգամ հանգեցրեց արյունահեղության և մարդկային զոհերի։ ԼՂՀ խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – գրել է Մեդվեդևը։

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է բոլոր հնարավորությունների` ԵԱՀԿ ՄԽ–ի և Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափի, օգտագործման անհրաժեշտությունը ԼՂՀ–ում ճգնաժամը հաղթահարելու համար։

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

 «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնելու համար՝  և՛ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում համանախագահության մեխանիզմը, և՛  երկկողմ ձևաչափը` հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մոտ գործընկերներն են», – գրել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։