«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր

Եթե Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին ստիպելով է մղում առաջնագիծ, և իրենց զոհերի 70 տոկոսն ազգային փոքրամասնություններն են` թալիշները, լեզգիները և մյուսները, ապա Հայաստանի եզդի համայնքն ինքնակամ է պաշտպանում ընդհանուր հայրենիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու։ Այս մասին այսօր ԱԺ–ի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ

«Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբավայրի տարածքում եզդիական ջոկատ ենք հիմնել և պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ`պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը, ինչպես դա արեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, և այդ հողը նաև Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Բորիսի, Համլետի (Ապրիլյան քառօրյա պատերազմի ազգությամբ եզդի զոհեր) արյունով է սրբագործվել։ Մենք` եզդիներս, թույլ չենք տա, որ այստեղ երբևէ թշնամիներ հայտնվեն։ Մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով»,– ասաց նա։

Բաքոյանը նաև հայտնեց, որ շատ եզդիներ այս պահին արդեն Արցախում են` ոմանք բանակի շարքերում, ոմանք իբրև կամավորներ, որ չեն սպասել եզդիական ջոկատի ձևավորմանը։

«Քուրդ ժողովուրդը դատապարտում է Ադրբեջանին ու Թուրքիային և զորակցում հայերին». Հասանով

«Եթե Ադրբեջանը ազգային փոքրամասնություններին ստիպելով է մղում առաջնագիծ, և իրենց զոհերի 70 տոկոսն ազգային փոքրամասնություններն են` թալիշները, լեզգիները և մյուսները, ապա մենք Հայստանում ինքնակամ ենք պաշտպանում մեր ընդհանուր սուրբ հողը, մեր հայրենիքը։ Իմ սիրելի զինվորներ ու սպաներ, ես ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք, հաղթել ենք ու հաղթելու ենք»,– ասաց Բաքոյանը։

Պաշտպանության բանակն ադրբեջանական հերթական զինտեխնիկան է խոցել. տեսանյութ

Եզդի պատգամավորը հայտարարեց, որ եզդի ժողովուրդը միասնական է հայ ժողովրդին ու երկու ժողովուրդների պայքարը ևս միանշսնական է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից