Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Նախարարը Արցախից վերադառնալուց հետո այցելել է Երևանում գտնվող վիրավորներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից վերադառնալուց հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

«Նախարարը ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին, քննարկել բուժական տակտիկան»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը մեկնել էր Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Ում է կարելի և ում չի կարելի արյուն հանձնել. Արյունաբանության կենտրոնի հայտարարությունը

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել: