Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանում սոցցանցերը չեն աշխատում

Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն չունեն օպերատիվ տեղեկատվություն ստանալ կամ փոխանակել սոցիալական ցանցերի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանում արդեն երկրորդ օրն է՝ սոցցանցերը չեն աշխատում։ Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ՝ անջատված են Facebook, WhatsApp, Telegram, Twitter։

Երկրի կապի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ կատարվողին։ Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին խոստանում է ժամանակին իրազեկել առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են. տեսանյութ 18+

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը և պարզաբանել, թե դա պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Վահրամ Պողոսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։