«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց` պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դրան շատ երկար է պատրաստվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի առաջնագծում դիրքային էական փոփոխություններ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում

«Հակառակորդը որևէ կարևոր բարձունք չի գրավել: Մենք ևս որևէ կարևոր դիրք չենք գրավել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը, Արայիկ Հարութունյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ պատերազմը շարունակվում է, և այս կամ այն դիրքը գրավել-հանձնելը ներկա պահին որևէ կարևություն չունի:

«Հիմնական հարձակումները եղել են Ջաբրայիլի, Մատաղիսի, «Եղնիկների» ուղղությամբ: Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ: Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են: Բայց ոչ մի դիրքային առաջխաղացում նրանց չի հաջողվել ունենալ»,- ասաց Հարությունյանը:

ԱՀ նախագահը հայտարարեց, որ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դրան շատ երկար է պատրաստվել:

«Այն, որ նրանք փորձեցին շարքից հանել մեր կապի համակարգը, մասնագետները վկայում են, որ դա օրերի խնդիր չէ: Դա շատ երկար նախապատրաստական աշխատանք է եղել»,- ասաց նա:

Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանն այսօր մարտնչում է ոչ միայն Ադրբեւջանի, այլ թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան