Արցախում վնասվածքներ ստացած հղի կինն արու զավակ է լույս աշխարհ բերել. լուսանկար

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասվածքներ ստացած մայրը հերոսի անուն է տվել որդուն։ Հանրայինը հրապարակել է փոքրիկի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Տղայի անունը Մոնթե են դրել։ 

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Գարեգին Բ–ն կմեկնի Արցախ. Պարգև արքեպիսկոպոս