Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը

Փորձագետը հորդորում է շատ չանհանգստանալ, եթե չի հաջողվում կապ հաստատել Արցախի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ Արցախում այս պահին խափանվել են կապի գրեթե բոլոր ծառայությունները։

«Չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարային համակարգը, շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Մարտիրոսյանը նաև հայտնում է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Փորձագետը Արցախի հետ կապ հաստատել ցանկացողներին հորդորում է շատ չանհանգստանալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել