Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին

ՀՀ վարչապետի կինը վիրավոր զինվորների հետ լուսանկարներ է հրապարակել սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ։

«Տեսակցել եմ մեր վիրավոր զինվորներին»,– Facebook-ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Զինծառայողներից մեկը չի զոհվել. ՊՆ–ն ներողություն է հայցում սխալի համար

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ` տեղում ծանոթանալու տուժածների առողջական վիճակին