Վիվա-ՄՏՍ-ը բջջային ցանցի ենթակառուցվածքում հատուկ աշխատանքներ է իրականացնում

Բջջային կապի օպերատորը հայտնել է, որ առանձին ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված են իրականացնել հատուկ աշխատանքներ։

Ադրբեջանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նախիջևանի հետ

«Հատուկ աշխատանքների իրականացման հետևանքով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև զանգերի կենտրոնի (111) աշխատանքը, ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, բջջային ցանցի ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունները գործում են բնականոն ռեժիմով և ամբողջական ծավալով:

Նշենք, որ սոցցանցերում բարձրաձայնվում է այն հարցը, որ այս օրերին, երբ արցախա-ադրբեջանական սահմանագոտում թեժ մարտեր են ընթանում, բջջային օպերատորները պետք է հանեն Արցախ–Հայաստան ռոումինգը։

Ի դեպ, ապրիլյան պատերազմի օրերին բջջային օպերատորները հանել էին ռոումինգը։

ՀՀ նոտարական պալատը կաշխատի 24 ժամ. պատերազմ մեկնողները կարող են կտակներ ձևակերպել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկությունների համաձայն` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Արցախյան հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի պահանջարկ կա

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։