Ում և ինչպես դիմել Արցախին պարենային և ոչ պարենային մթերքով աջակցելու համար

Չնայած այն հանգամանքին, որ Արցախն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, սակայն աջակցել ցանկացողները կարող են իրենց քայլն անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս պահի դրությամբ Արցախն ապահովված է պարենի անհրաժեշտ պաշարով։

«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր

«Օպերատիվ շտաբի գործունեության առանցքում է Պաշտպանության բանակին ու բնակչությանը պարենամթերքով և այլ պարագաներով ապահովումը։ Այս պահին պարենի անհրաժեշտ պաշարով Արցախն ապահոված է, սակայն, հաշվի առնելով մտահոգություններն ու աջակցելու անկեղծ մղումները օպերատիվ շտաբում գործում են հեռախոսահամարներ աջակցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պարենային աջակցության համար պետք է զանգահարել +374 97 22 05 50 ( Viber, WhatsApp), ոչ պարենային օժանդակությունների համար՝ +374 47 94 84 35, իսկ բժշկական պարագաների տրամադրման դեպքում ՝  +374 47 94 35 65 հեռախոսահամարներով։

Նշենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում են, որ պատրաստ են իրենց տանը հյուրընկալել արցախցի ընտանիքների, սակայն պաշտոնապես հայտարարվել է` նման քայլի անհրաժեշտություն դեռ չկա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Ազատ գյուղում տեղահանում չկա, Սոթք–Քարվաճառը կարող են հատել միայն ռազմական միավորները

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկությունների համաձայն` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը. Արամ Ա

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։