«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի լուրերին, թե արդեն 6 գյուղ են գրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի լուրերն այն մասին, որ 6 գյուղ են գրավել։

Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

«Ադրբեջանական բանակը դեռ չի՞ հայտարարել Արևմտյան Հայաստանի գրավման մասին։ Վեց գյուղ, չէ մի` տասը քաղաք»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նա հեգնանքով հավելել է, թե ադրբեջանական կողմն այդպես էլ չսովորեց Ֆիզուլիիի նկարը գոնե ճիշտ ֆոտոշոփ անել։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնել է, թե 5 գյուղ Ֆիզուլիի, իսկ մեկ գյուղ Ջաբրայիլի տարածքում «ազատագրել» են։

Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։