Թուրքիան չպետք է կրակին բենզին լցնի Ղարաբաղում. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը շեշտել է, որ այս պատերազմում հաղթողներ չեն լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախա–ադրբեջանական սահմանին լարվածության սրմանն ու Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծմանը։

Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային

«Ղարաբաղում շարունակվում են լայնամասշտաբ բախումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև։ Մեր երկիրը պետք է դադարի այս կրակի վրա բենզին լցնել, որովհետև այս պատերազմում հաղթողներ չեն լինելու»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

«Բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»․ Արթուր Ալեքսանյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։  Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և զորհավաք է հայտարարվել։ Վաղ առավոտից կամավորական խմբեր են կազմվում ճակատ մեկնելու համար։ Առողջապահության նախարարությունն էլ արյան պահուստային քանակի լրացման համար կամավոր դոնորության կոչ է արել։