Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրետակոծություն է սկսել։ ՀՀ պաշտպանության նախարարը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sutnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել Արցախի ուղղությամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին